Դեսպան Բաղդասարյանի հանդիպումը Քուվեյթի ֆինանսների նախարարի հետ

10 մարտի, 2019

Մարտի 10-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպեց Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար դոկտոր Նայֆ Ալ-Հաջրաֆի (Naif Al-Hajraf) հետ:

Նախարար Ալ-Հաջրաֆը ջերմորեն ողջունեց ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան արդյունավետ գործունեություն երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ և տեղեկացրեց իր անմիջական աջակցության վերաբերյալ։

Դեսպան Բաղդասարյանը նախարարին հավաստիացրեց, որ շատ կարևոր է բարեկամ Քուվեյթի հետ համագործակցությունը և հայտնեց այդ ուղղությամբ գործնական քայլեր իրականացնելու հայկական կողմի պատրաստակամությունը։

Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի շուրջ։

Տպել էջը